«ԲԻԴԵՔ»
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«Բիդեք» ընկերությունը 2009 թվականից զբաղվել է շինարարությամբ և իր գործունեությունից ստացված առաջին եկամուտները ուղղել է Երևան քաղաքի Էրեբունու «Վարդավառ» զբոսայգու վերակառուցման աշխատանքներին:
«Բիդեք» ընկերությունը ի սկզբանե ընտրել է շինարարության այն ուղղությունը, որն իր մեջ անվերապահորեն ներառում է կանաչապատ տարածքների ստեղծում և պահպանում, էներգախնայող համակարգերի և նորարարական տեխնոլոգիաների օգտագործում: Ընկերության փիլիսոփայությունը՝ բնությանը միտված գործունեությունն է, որի արդյունքում մենք օգտագործում ենք այնպիսի տեխնոլոգիաներ և նյութեր, որոնք առավել համահունչ են բնությանը: Բացի այն, որ մենք ինքներս իրականացնում ենք այս ամենը, մենք Հայաստանի Հանրապետությունում քարոզում ենք շինարարության այդ տեսակը, խրախուսում ենք, որպեսզի բնությանը հասցվող ցանկացած վնաս փոխհատուցի և փոխարենը լրացվի հնարավոր առավելագույն չափով:
«Բիդեք» ընկերությունը խորապես հավատում է իր որդեգրած գաղափարներին և շարունակաբար իրականացում դրանք:
Տնօրեն՝ Գառնիկ Ավետիսյան